Չինաստանն ու Ռուսաստանը համարվում են ԱՄՆ-ի հիմնական սպառնալիքները
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին է ներկայացրել 2022 թվականի Ազգային պաշտպանության ռազմավարությունը։ Այս մասին մարտի 28-ին տեղեկություն է հրապարակվել Պենտագոնի կայքում։
Փաստաթուղթը սահմանում է, թե ինչպես է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտպանելու ԱՄՆ ազգային շահերը։ Ռազմավարության մեջ Ռուսաստանն ու Չինաստանը նշված են որպես ԱՄՆ-ի հիմնական «սպառնալիքներ»։
ԱՄՆ-ի պաշտպանական առաջնահերթություններից է «ագրեսիայի զսպումը, անհրաժեշտության դեպքում հակամարտությունում հաղթելու պատրաստակամությունը, առաջնահերթությունը Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՉԺՀ-ին մարտահրավեր նետելն է և Եվրոպայում Ռուսաստանին»: