Ռուսական կողմից հայտնել են, որ մի քանի ժամից որոշակի հայտարարություն կանեն ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հույս է հայտնել, որ «մի քանի ժամից» կարող է «որոշակի հայտարարություն» անել բանակցային գործընթացի վերաբերյալ։
«Մենք այսօր ժամը 9:30-ից շարունակում ենք խորհրդակցությունները ուկրաինական կողմի հետ։ Հուսով եմ, որ մի քանի ժամից մենք որոշակի հայտարարություն կանենք դրա արդյունքների վերաբերյալ»,- ասել է Մեդինսկին, փոխանցում է РБК-ն։