Չավուշօղլուն` Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցություններից հետո ասել է, որ տեսանելի է Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների մերձեցումը, և որոշ հարցերում կողմերին հաջողվել է փոխըմբռնման հասնել։ Այս մասին հայտնում է TACC-ը:
«Մենք ուրախ ենք նկատել Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների մերձեցումը։
Բանակցությունների սկզբից ի վեր այսօր տեղի է ունեցել ամենաբովանդակալից առաջընթացը։ Որոշ հարցերի շուրջ մեզ հաջողվեց հասնել փոխըմբռնման»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Հիշեցնենք, որ Ստամբուլում Բոսֆորի եվրոպական կողմում գտնվող Դոլմաբահչե պալատում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը։
Բանակցային գործընթացն անցել է մամուլի համար փակ դռների հետևում։ Ռուսական պատվիրակությունը ներկայացնում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։