Չինաստանում նշել են, որ Ռուսաստանի դեմ արևմտյան կոշտ պատժամիջոցներն անընդունելի են
Ռուսաստանի դեմ արևմտյան կոշտ պատժամիջոցներն անընդունելի են, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ տեսազրույցի ժամանակ, փոխանցում է РБК-ն։
«Ամենախիստ պատժամիջոցները կարող են վնասել երկու կողմերին և էլ ավելի բարդացնել իրավիճակը, մեծացնել հակասությունները»,- ասել է Վան Ին:
Բացի այդ, Չինաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով` եվրոպական պատժամիջոցները վնասում են նաև այլ երկրներին, որոնք հակամարտության կողմեր չեն։ «Դուք չեք կարող առաջնորդվել այն մեթոդներով, որոնք պառակտում են աշխարհը»,- ամփոփել է Վան Ին: