Ռուսաստանը շահագրգռված է Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու կայուն և հետևողական ձևով. Լավրով
«Ռուսաստանը շահագրգռված է Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու կայուն և հետևողական ձևով»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպմանը։
Նա ընդգծել է, որ կողմերը կքննարկեն կոնկրետ քայլեր՝ ուղղված այդ բոլոր պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը։
«Ռուսաստանը, Չինաստանը և նրանց համախոհները միասին կշարժվեն դեպի բազմաբևեռ և արդար աշխարհակարգ՝ հետևելով միջազգային հարաբերությունների պատմության լուրջ փուլի արդյունքներին»,- ասել է Լավրովը։