Ուկրաինայում նշել են, թե որ դեպքում են պատրաստ կնքել խաղաղության պայմանագիրը
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է միայն 2022 թվականի փետրվարի 23-ի տվյալներով ռուսական զորքերի դիրքեր վերադառնալուց հետո։
Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է կազմակերպությունում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերխի Կիսլիցան։
Ուկրաինացի դիվանագետը բացատրել է, որ խոսքը հրադադարի հաստատման, զորքերի և այլ զինված կազմավորումների դուրսբերման, հումանիտար միջանցքների անվտանգ գործունեության, ինչպես նաև զոհվածների փոխանակման, ռազմագերիների և խաղաղ բնակիչների ազատ արձակման մասին է։