ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ հստակ խոսել Ուկրաինային անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրման մասին
Սպիտակ տունը դեռ պատրաստ չէ կոնկրետ խոսել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրման մասին, ճեպազրույցում ասել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։
«Իհարկե, մենք շատ սերտորեն աշխատում ենք Ուկրաինայի հետ տարբեր տարբերակների շուրջ, որոնք կօգնեն ապահովել նրանց ինքնիշխանությունը և անվտանգությունը: Բայց ես չեմ կարող նախօրոք ձեզ ասել անվտանգության երաշխիքների վերաբերյալ որևէ քննարկման մասին որևէ կոնկրետ մանրամասներ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Բեդինգֆիլդը։