Թուրքիան և Ուզբեկստանը նոր համաձայնագրեր են ստորագրել
Տաշքենդում կայացած թուրք-ուզբեկական բանակցությունների արդյունքում երկու երկրների հարաբերությունները հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Տաշքենդում Ուզբեկստանի իր պաշտոնակից Շավքաթ Միրզիյոեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Anadolu-ն։
Նախագահ Էրդողանն առաջարկել է շարունակել խորհրդի նիստերը տարին երկու անգամ։
Երկրի ղեկավարն ասել է, որ այցի ընթացքում Անկարան և Տաշքենդը ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 10 համաձայնագիր։ Նա նշել է, որ կողմերի ստորագրած Թուրքիայի և Ուզբեկստանի միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը կարագացնի երկու երկրների շարժը դեպի իրենց նպատակները։