Ուկրաինական բանակը ռազմական տեխնիկա է տեղադրում քաղաքների բնակելի թաղամասերում. «The Washington Post»
Ուկրաինական բանակը ռազմական տեխնիկա է տեղադրում քաղաքների բնակելի թաղամասերում՝ փորձելով դիմակայել ռուսական զորքերին, ինչը սպառնում է խաղաղ բնակիչների կյանքին։ Այս մասին գրում է ամերիկյան «The Washington Post» թերթը՝ վկայակոչելով Կիևի փորձագետների և լրագրողների կարծիքները։
«Եթե այնտեղ (բնակավայրերում) կա ռազմական տեխնիկա, և Ռուսաստանն ասում է, որ իրենք հարձակվում են ռազմական տեխնիկայի վրա, ապա դա խարխլում է այն պնդումը, որ նրանք միտումնավոր հարձակումներ են գործում քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական անձանց վրա»,- ասել է «Human Rights» իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցը:
Նրա խոսքով՝ եթե Կիևը չհանի իր զենքը խիտ բնակեցված վայրերից կամ չտանի այնտեղից խաղաղ բնակիչներին, ապա կարելի է կարծել, որ դա խախտում է պատերազմի օրենքները, քանի որ ցանկացած ռազմական օբյեկտ օրինական թիրախ է։