Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետությունից. Արման Աբովյանը փաստաթուղթ է հրապարակել
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել և կից գրել.
«Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից։
Գաղտնիք չի հանդիսանում այն փաստը,որ Ադրբեջանը իր ռազմա-քաղաքական և դիվանագիտական անկախությունը լիարժեք հանձնել է թուրքերի տրամադրության տակ, իսկ եթե ավելի հստակ,ապա թուրքերը փաստացի ղեկավարում են Ադրբեջանը։
Պարզ է, որ այդ ընթացքը լիովին համապատասխանում է թուրքական դոմինանտության կոնցեպտին թուրքալեզու պետությունների քաղաքական և ռազմական ուղղությունների նկատմամբ։ Սակայն պետք է նաեւ փաստել, որ թուրքական կողմը բավական հետևողական է իր տակ վերցնի նաեւ Ադրբեջանի ներքին ռիսկերի կառավարման վերահսկողության գործիքները։
Այդ իսկ պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունների միջև կնքվեց մի համաձայնագիր, ըստ որի թուրքերի ոստիկանական ուժերը կստանան իրավունք օգնություն ցուցաբերել ադրբեջանական ոստիկանությանը «կանխել» ինչ-որ գործընթացներ, որոնք կվտանգեն «ներքին կայունությունը» Ադրբեջանում։
Կարելի է փաստել, որ թուրքերը լեգիտիմացնում են իրենց ակտիվ վերահսկողությունը Ադրբեջանի ներքին գործընթացների հանդեպ։
Ինչ°է դա նշանակում,կարծում եմ բացատրելը ավելորդ է»:
