Լավրովը մեղադրել է Արևմուտքին Ուկրաինային երկրորդ Աֆղանստան դարձնելու փորձի մեջ
ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պակիստանի իր գործընկեր Շահ Մահմուդ Քուրեշիի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն անվանել է երկրորդ Աֆղանստան ստեղծելու Արևմուտքի փորձ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Նրանք, ովքեր փորձում էին Աֆղանստանը դարձնել համաշխարհային քաղաքականության կենտրոն, այժմ փորձում են Աֆղանստանը փոխարինել Ուկրաինայով: Եվ մենք բոլորս հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է նախարարը։
Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ համաժողովի ընթացքում Չինաստանում կայացել է Ռուսաստանի Դաշնության և Պակիստանի արտգործնախարարների հանդիպումը։