Պեսկովն ասել է, որ Ուկրաինայի իրավիճակում էմոցիաների կարիք չկա
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Ուկրաինայում մինչև վերջ գնալու կոչերին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Եվ ամենակարևորը՝ էմոցիաների կարիք չկա։ Բանակցությունները վարում են մասնագետներ, նրանց պետք է վստահել։ Ռուսական կողմի դիրքորոշումը քաջ հայտնի է»,- հավելել է Պեսկովը։
Ինչպես նշել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը, Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը տրամաբանական է, այն չի փոխվել։