Իրանն ազատ է արձակել լրտեսության համար դատապարտված բրիտանա-իրանական քաղաքացիներին
Իրանն ազատ է արձակել լրտեսության համար դատապարտված բրիտանա-իրանական երկու քաղաքացիների, հայտնում է ParsToday-ը։
Նազանին Զագարի-Ռաթքլիֆը՝ երկու ազատ արձակվածներից մեկը, ձերբակալվել է Իրանում 2016 թվականին և այնուհետև դատապարտվել հինգ տարվա ազատազրկման՝ լրտեսության մեջ իր մասնակցության համար։
Ավելի ուշ նա դատապարտվեց ևս մեկ տարվա ազատազրկման՝ հակաիրանական քարոզչության մեղադրանքով: