Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ

ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը երեկ ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոն ընդունված 40-ամյա Ս.Ս.-ի վիճակը ծանր է և անհրաժեշտ է նրան տեղափոխել մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Հիվանդն ընդունվել էր անգիտակից վիճակում` ուղեղային կոմա նախնական ախտորոշումով։

Եղանակային անբարենպաստ պայմանները, սակայն, մեծ դժվարություններ էին առաջացրել, որպեսզի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմացիոն բրիգադով շտապբուժօգնության մեքենան տեղ հասնի։ Մրրիկն անանցանելի էր դարձրել հատկապես Մարտունի-Գավառ ճանապարհահատվածը։ Օգնության հասած ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների աջակցությամբ հաջողվել է հաղթահարել ճանապարհի դժվարանցանելի հատվածը։ Մասնագետները տեղում զննել են հիվանդին և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այժմ հիվանդը բուժվում է կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում, մասնագետները նրա վիճակը գնահատում են բավարար։

Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի բարձր լեռնային Ախպրաձոր գյուղի բնակչուհի, 37-38 շաբաթական հղիի մոտ սկսվել է ծննդաբերական գործունեություն։ Վարդենիսի հիվանդանոցի շտապբուժօգնության մեքենան 22 կմ երկարությամբ դժվարանցանելի հատվածը գրեթե 3 ժամում կարողացել է հաղթահարել կրկին ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների աջակցությամբ։ Մանկաբարձագինեկոլոգիական բրիգադը տեղում զննելով հղիին` ախտորոշել է նախածննդյան կծկանքներ։ Հղին բժշկի ուղեկցությամբ տեղափոխվում է Վարդենիսի հիվանդանոց։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հետ միասին կազմակերպվում է նաև հարևան Մաքենիս գյուղից երիկամաքարային խիթ ախտորոշումով 63-ամյա տղամարդու տեղափոխումը Վարդենիսի հիվանդանոց։

Նշենք, որ տոնական օրերին լայն թափով շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խմբերի գործունեությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հետ այցելում է բժշկական կազմակերպություններ: Մասնագետների կողմից հսկայական աշխատանք է տարվում գրիպով և այլ հիվանդների բուժման ուղղությամբ։ Իրավիճակը վերահսկելի է: Ցավոք, ոմանք բժշկի են դիմում ուշացումով, զբաղվում ինքնաբուժմամբ։ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում, անկախ նրանից, որ տոնական օրեր են, գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով գրիպանման երևույթների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձիք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում: Մի զբաղվեք ինքնաբուժմամբ, առանց բժշկի նշանակման մի օգտագործեք հակաբիոտիկներ: Եթե առողջ եք` մի շփվեք հիվանդների հետ։

Եթե Ձեզ մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա անհրաժեշտ է սահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին: Չնայած բժիշկների անընդմեջ աշխատանքին և պայքարին, բարդություններն ու անցանկալի հետևանքները հիմնականում ուշ դիմելուարդյունք են։

Հիշեցնենք, որ տոնական օրերին ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում սահմանվել է հերթապահություն`անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն կազմակերպելու համար:

Հունվարի 2-ին արձանագրվել է թոքաբորբով պայմանավորված մահվան դեպք: 20-ամյա Գ. Տ.-ն դեկտեմբերի 31-ին հոսպիտալացվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: 26 շաբաթական հղիի մոտ առկա էր սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն: