Ուկրաինական դասագրքերը սովորեցնում են ատել Դոնբասի բնակիչներին․ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ
Ուկրաինական դասագրքերն ատելություն են ձևավորում Դոնբասի և Ռուսաստանի բնակիչների նկատմամբ, դրանց բովանդակությունը հիշեցնում է դիվերսանտների պատրաստման ձեռնարկներ: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Արտեմ Տուրովը։
«ԼԺՀ-ի բնակիչների նկատմամբ պարզապես ատելություն չկա, այնտեղ նրանց անվանում են «ահաբեկիչներ» և «ենթամարդկանց», իսկ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ թշնամու ընդհանուր պատկերացում է ձևավորվում»,- ասել է Տուրովը համատեղ մամուլի ասուլիսում։
Քաղաքական գործիչը հավելել է, որ եթե նայեք տեքստերն ու ձեռնարկները, տպավորություն է ստեղծվում, որ «այնտեղ դիվերսանտներ ու ահաբեկիչներ են պատրաստում, ծայրահեղական նյութեր են հեռարձակվում ամբողջությամբ»։