ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում
Հասարակություն

Սասուն Միքայելյանն ընդհատակ է անցել․․․

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ընդհատակ է անցել։ Համենայնդպես երկրի համար օրհասական պահին, երբ Արցախի որոշ տարածքներ, մասնավորապես՝ Ասկերանի շրջանի գյուղերն ու Քարագլուխ սարի որոշակի հատված անցել են թշնամու վերահսկողության տակ ու տեղեկություններ կան, որ թշնամին նոր հարձակում է պատրաստում, Սասուն Միքայելյանը լուռ է՝ ընդհատակ է անցել․․․

Իհարկե, կարելի է նրա լռությունը գնահատել որպես «ռազմական գաղտնիք», սակայն դա միայն մի պահ, քանի դեռ չես հիշում մի քանի դրվագ Միքայելյանի պահվածքի հետ կապված․․․

Նախ, չպետք է մոռանալ ՔՊ քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանի հայտնի տեքստը, թե՝ «Հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»․․․

Սա, հատկապես Արցախյան ազատամարտի թոհուբոհի միջով անցած մարդու համար ամենաանհեթհեթ արտահայտությունն էր, որ նա կարող էր անել․․․

Մյուս կողմից էլ, Սասունը կարծես «շատ բան» չի ուզում այս կյանքից՝ միայն ապահովել իր ընտանիքի ապագան, ունենալ իշխանական լծակներ․․․ Ունեցավ: Ու հայրենիքի հերն էլ անիծած։

«Հեղափոխությունն» Արցախյան ճակատամարտից վեր դասող Սասունն անտարբեր մնաց 2020-ի սեպտեմբերի վերջին սկիզբ առած պատերազմին...

Արդարության համար պետք է հիշել, որ Սասունն իր ջոկատով պատերազմի սկսելուց մի քանի օր անց մեկնեց ճակատ։ Իսկ մոտ 15 օր անց էլ՝ իր համար շատ հարմար պահի, «վիրավորվեց» ու «ճիշտ ժամանակին» էլ դուրս եկավ հիվանդանոցից (երբ արդեն կապիտուլիացիայի փաստաթուղթը ստորագրված էր)։

Հիմա էլ նույնն է՝ Սասունը տեղյակ է հնարավոր դավադրության մասին․․․ նույնիսկ մի քանի առիթով արդեն ակնարկել է, որ կարող է լինել հարձակումներ, սակայն տեղից չի շարժվում։

Ամոթ ու տգեղ երևույթ է, երբ հայրենիքի համար «կռված» տղերքը՝ հասկանալով հայրենիքի անվտանգության գինը, հայրենիքի փրկության ճանապարհին կորցնելով բազում ընկերներ՝ վաճառում են հոգին ու մտնում քաղաքական առևտրի մեջ․․․

Սասունի համար էլ արժեքները փոխվել են․ եթե նրա համար արդեն ավելի կարևոր է տարածքները տալ թշնամուն, միայն թե «նախկինները» չգան, ուրեմն էլ ի՞նչ սպասես նրանից...

Փաստն այն է, որ Սասուն Միքայելյանը, ով ղեկավարում է Երկրապահ կամավորների միությունը և պատասխանատու է երկրի անվտանգության համար, ներում է դավաճանության ու հողեր հանձնելու մեջ մեղադրվող և կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած իշխանությանը, ժամանակ առ ժամանակ արդարացնում նրան՝ քաղաքացիներին կոչ անելով մի կողմ թողնել քաղաքական գզվռտոցն ու կանգնել իշխանության կողքին, իսկ երկրի համար նեղ պահերին՝ լքում «պոստը»․․․

Եթե այդպես չէ, ապա ո՞ւր է հիմա Սասուն Միքայելյանը․․․ թե՞ նրա համար կարևոր ձեռքբերումն այդպես էլ մնաց «իշխանափոխությունը»․․․

Ա․Սահակյան