Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Չինաստանում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են երկու երկրների ցանկությունը՝ ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ չնայած Մոսկվայի և Թեհրանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին։ Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Չորեքշաբթի օրը Չինաստանի Տունսի քաղաքում Աֆղանստանի հարևան երկրների համաժողովի շրջանակներում Լավրովի և Աբդոլլահյանի միջև բանակցություններ են տեղի ունեցել։
«Հաստատվել է բոլոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու փոխադարձ մտադրությունը՝ չնայած մի շարք անբարյացակամ երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կիրառվող անօրինական սահմանափակող միջոցներին»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։