Բրիտանիան պատրաստ չէ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, ինչպես ՆԱՏՕ-ն
Մեծ Բրիտանիան կքննարկի Ուկրաինայի խնդրանքը՝ իր անվտանգության երաշխավոր դառնալու հնարավորության մասին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը, հայտնում է The Guardian-ը։
«Մենք շատ ուշադիր կլսենք այն ամենը, ինչ նախագահ Զելենսկին ասում է, որ իրեն անհրաժեշտ է։ Բայց ես կարծում եմ, որ մենք չենք պատրաստվում միակողմանիորեն կրկնել ՆԱՏՕ-ի պարտավորությունները ՆԱՏՕ-ի անդամների համար»,- ասել է Ռաաբը։
Նրա խոսքով` Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու պատրաստակամության վերաբերյալ Բրիտանիայի որոշումը «կախված կլինի նրանից, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը»։ Բայց նա բացառել է,որ երաշխիքների մասին համաձայնագիրը կարող է ներառել բրիտանական զորքերի անմիջական մասնակցության հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին։