«Գազի դիմաց ռուբլով վճարելը ժամանակատար գործընթաց է»․ Պեսկով
Ոչ բարեկամ երկրներին ռուսական գազի ռուբլով մատակարարվող վճարման գործընթացը մարտի 31-ին ուղղակիորեն չի գործարկվի, սա ձգձգվող գործընթաց է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին գրում է Ինտերֆաքսը։
Հարցին, թե վաղվանից սպառողների համար կգործեն ռուսական գազի վճարման նոր կանոնները, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, բացարձակապես»։
«Մենք ձեզ ասացինք, որ վճարումը և առաքումները ժամանակատար գործընթաց են... Սա վաղը սկսելու բան չէ»,- եզրափակել է Պեսկովը։