Հոլանդական կուսակցությունը հրաժարվում է լսել Զելենսկիին Նիդեռլանդների խորհրդարանում
Նիդեռլանդների «Ֆորում հանուն Ժողովրդավարություն» կուսակցությունը հայտարարել է, որ հրաժարվում է լսել մարտի 30-ին Նիդեռլանդների խորհրդարանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առցանց ելույթը և մասնակցել բանավեճերին: Այս մասին հայտնում է РИА Новости գորակալությունը։
«Զելենսկիին կիսասուրբ տեսնելը միամտություն և նույնիսկ անհեթեթ է։ Նա վերջերս արգելել է տասնմեկ քաղաքական կուսակցություն, այդ թվում՝ երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը: Արգելվել են քննադատական հեռուստաալիքները, մինչդեռ մյուս հեռուստաալիքները վերջերս ստիպված են եղել 24 ժամ քարոզչություն հեռարձակել»,- ասել են հոլանդացի խորհրդարանականները։
Քաղաքական գործիչները նշել են, որ Ուկրաինայի առաջնորդը հայտնվում է վիճելի ֆինանսական հարցերում, օրինակ՝ Պանամական փաստաթղթերում։ Նաև խորհրդարանականներից մեկը հիշել է ցանցում շրջանառվող տեսանյութը, որտեղ խոշտանգումների են ենթարկվում ռուս զինվորները։