Ինչո՞ւ է Բաքու այցելել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը. ըստ երևույթին, համոզում է 2-րդ ճակատ բացել. քաղաքագետ
Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելել է Բաքու. Ըստ երևույթին Բաքվին համոզում է Արցախում ու Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, այսինք ռազմական գործողություններ սկսել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վերջին հարյուրամյականերում Բրիտանիան է եղել մեծ պատերազմների հիմնական հրահրողը:
Ռուս-ուկրաինական պատերազմի հիմնական հրահրողը նույնպես Բրիտանիան է եղել, երբ Ազովի ծովում ռազմական բազա հիմնադրելու քայլեր էր ձեռնարկում, հասկանալով, որ դա Ռուսաստանի համար կարմիր գիծ է, նաև Ղրիմում իր ռազմանավի պրովոկացիան, որն անցյալ տարի արեց:
Հիշենք նաև, որ Արցախի երկրորդ պատերազմում նույնպես Բրիտանիան է հիմնական մենեջերը եղել»։