«COVID-19»-ը կլինի մարդկության պատմության վերջին համաճարակը․ ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում է, որ «COVID-19»-ը կլինի մարդկության պատմության վերջին համաճարակը։ Այս մասին հայտնում է TACC-ը։
«Ակնհայտ է, որ կորոնավիրուսը լինելու է մարդկության պատմության վերջին համաճարակը։ Այս պատուհասը դարձել է ավելին, քան պարզապես առողջական ճգնաժամ։ Այն ոչնչացրել է մարդկանց կյանքն ու բարեկեցությունը։ Կորոնավիրուսը խլել է ավելի քան 6 միլիոն մարդու կյանք։ Առողջապահական համակարգերը խաթարված են, այս դարում առաջին անգամ մոլորակի վրա բացարձակ աղքատության մեջ ապրող մարդկանց թվի աճ է գրանցվել»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Դուբայում կայացած Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում։
Միաժամանակ կազմակերպության ղեկավարը նշել է, որ դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի ներկայիս համաճարակը և ինչպիսին կլինի վերջնական վնասը։
Գեբրեյեսուսը նշել է, որ անհրաժեշտ է ընդլայնել պատվաստանյութերի արտադրությունն իր կողմից ընդգրկված բոլոր երկրներում, հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում, ինչպես նաև ստեղծել համաճարակի մոտեցման վաղ նախազգուշացման առաջադեմ համակարգ, պատրաստում և վերահսկում: