Ղրղզստանում անցկացվում են զորավարժություններ
Ղրղզստանի Իսիկ-Կուլ շրջանում ռազմական ուսումնական կենտրոնի բազայում անցկացվում են հատուկ տակտիկական զորավարժություններ։
Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են Bayraktar TB-2 գրոհային անօդաչու սարքերը, որոնք ծառայության մեջ են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունում։ Այդ մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
Զորավարժությունների ընթացքին հետևում է երկրի նախագահ Սադիր Ժապարովը։
Զորավարժությունների հիմնական նպատակը, որին մասնակցում են Ազգային անվտանգության պետական կոմիտեի, ՊՆ, Արտակարգ իրավիճակների նախարարության և ՆԳՆ ստորաբաժանումները, ուժայինների գործողությունների համահունչության մշակումն է։ Ղրղզստանի՝ պետական սահմանի մի հատվածում բեկում մտցրած կեղծ թշնամուն ոչնչացնելու համար։