Մենք անհամբեր սպասում ենք Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա․ Չավուշօղլու
«Մենք անհամբեր սպասում ենք Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա՝ մասնակցելու բարձր մակարդակի հանդիպմանը»։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե «հնարավո՞ր է, որ դուք կամ նախագահ Էրդողանն այցելեք Կիև կամ Մոսկվա», Չավուշօղլուն պատասխանել է. «Կիև դժվար է։ Նախկինում որոշ երկրների վարչապետներ այնտեղ 10 ժամով գնացել են գնացքով։ Բացի այդ, եթե պաշտոնական այց եք կատարում Մոսկվա, ապա պետք է մեկնեք Կիև։ Իր հերթին մենք ակնկալում ենք, որ Վլադիմիր Պուտինի այցելելով Թուրքիա կմասնակցի բարձր մակարդակի հանդիպման»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։