Թուրքիան զորք չի ուղարկի Ուկրաինա
Թուրքիան զորք չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Hürriyet թերթին տված հարցազրույցում։
«Ուկրաինայի պահանջը, որ Թուրքիան լինի երաշխավոր, վկայում է Թուրքիայի նկատմամբ վստահության մասին։ Իսկ այն մեկնաբանությունները, թե Թուրքիան ուղարկելու է իր զինվորներին, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե Թուրքիան դա անի, մենք կդառնանք հակամարտության կողմ»,- ընդգծել է Չավուշօղլուն։