Ճապոնիան Հարավային Կուրիլներն անվանել է Ռուսաստանի կողմից «ապօրինի օկուպացված»
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը մշակել է «Կապույտ գրքի դիվանագիտության» նոր տարբերակը, որում որոշել է վերադարձնել «օկուպացիա» տերմինը Հարավային Կուրիլյան կղզիների հետ կապված, հայտնում է Kyodo գործակալությունը։
«Սա տարածք է, որը պատկանում է Ճապոնիային, բայց ներկայումս անօրինական կերպով օկուպացված է Ռուսաստանի կողմից»։
Kyodo-ն նշում է, որ վերջին անգամ «օկուպացիա» տերմինն օգտագործվել է 2003 թվականի հրատարակության մեջ, 2011 թվականից դիվանագիտության Կապույտ գիրքը Կուրիլները անվանել է «Ճապոնիային պատկանող»։