Ուկրաինայի տարածքները Վարշավայի համար բավականին համեղ պատառ են թվում․ Մեդվեդև
Ուկրաինայի տարածքները Վարշավայի համար բավականին համեղ պատառ են թվում, իսկ Լեհաստանը հակառուսական հռետորաբանություն է օգտագործում իր մտադրությունները քողարկելու համար, Sputnik Polska գործակալության համար հոդվածում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Հասկանալի է, որ դա հնարավոր չէ անել օրինական ճանապարհով: Դուք կարող եք սուր հակահարված ստանալ ուկրաինացիների կողմից, դատապարտում եվրոպական մյուս հարևանների կողմից: Բայց Վարշավան ունի դեղահաբը քաղցրացնելու և իր անվայել գործողություններն արդարացնելու վաղուց փորձված մեթոդ: Դա անելու համար պետք է հմտորեն օգտագործել հակառուսական հռետորաբանություն»,- ասել է Մեդվեդևը։