Մեղրիի լեռնաշղթայի վրա ձյունը լեռնալանջերից սահել է և ընդունել այսպիսի բացառիկ տեսք. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է.
«Սյունիքում՝ Մեղրիի լեռնաշղթայի վրա, ձնածածկույթի ահռելի բարձրության հետևանքով, ձյունը լեռնալանջերից սահել է և ընդունել այսպիսի բացառիկ տեսք։
Լուսանկարները՝ Արման Մկրտչյանի»:
