Չավուշօղլուն Լավրովի և Կուլեբայի հետ քննարկել է նրանց նոր հանդիպման կազմակերպումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ չորեքշաբթի օրը զրուցել է ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ՝ նրանց հանդիպումը կազմակերպելու համար։
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Երեկ ես բանակցություններ եմ ունեցել Լավրովի և Կուլեբայի հետ այս հարցի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Դատելով Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունների ընթացքում մեր խոսակցություններից և կողմերի հետ մեր բանակցություններից՝ կարելի է ասել, որ այս հանդիպումը հնարավոր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է նախարարը։