Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու

Ինչպիսի՞ն կլինի Հարավային Կովկասը՝ ռուսակա՞ն, թե՞ թուրքական. Արմեն Գևորգյան

Նախորդ հոդվածում գրել էի, որ «նոր» Ռուսաստանը շուտով լրջորեն կզբաղվի Հարավային Կովկասի հարցերով։ Իրավիճակը «անհրաժեշտ կարգի» բերելու բարձիթողի գործընթացը ենթադրելու է բավական հստակ որոշակիություններ մտցնել մեր տարածաշրջանում։ Այսպես կոչված «հողահավաքի» գործընթացը Ուկրաինայից սկսելով՝ Ռուսաստանը կանգ չի առնելու։ Նա ջանալու է միջազգային հարաբերությունների այնպիսի ձեւաչափ ստեղծել, որը կպահպանվի առնվազն առաջիկա 50-100 տարիներին։ Այս մասին իր հոդվածում գրել է Հայաստանի Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը։

Նշեմ մի քանի հիմնական կանխադրույթներ, որոնցով, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, առաջնորդվելու է «նոր» Ռուսաստանը.

• ԱՊՀ երկրները Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտին են, և բոլորը պետք է հաշվի նստեն սրա հետ։

• Ռուսաստանի այս շահերը հաշվի չառնելը կհանգեցնի ուժային լուծումների (Ղազախստան, Ուկրաինա)։

• ԱՊՀ երկրներում պետք է սահմանափակվեն, եթե առհասարակ չփակվեն ազդեցության այսպես կոչված արևմտյան ցանցերը։

Ով ահա, աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակում հիմնական հարցերից մեկը հետևյալն է. իսկ ինչպիսի՞ն կլինի Հարավային Կովկասը՝ ռուսակա՞ն, թե՞ թուրքական։ Նկատի ունեցեք, որ խոսքը միայն Հայաստանի մասին չէ, այլ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի։ Պատասխանը կծնվի շատ բարդ գործընթացում, քանի որ ստիպված կլինենք գործ ունենալ տարածաշրջանային այլ խաղացողների, և առաջին հերթին՝ Թուրքիայի ակնհայտ և ծածուկ հավակնությունների հետ։

Ակնհայտ է, որ իրադարձություններն Ուկրաինայում շատ երկրների կստիպեն կողմնորոշվել իրենց աշխարհաքաղաքական նախապատվությունների հարցում և անխուսափելի ընտրություն կատարել՝ լինել Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի հետ։ Այդ թվում՝ Հայաստանը նույնպես չի կարողանա նստած մնալ երկու աթոռի։ Ուկրաինական իրադարձությունների կողքին՝ վերջին իրադարձությունները Ղարաբաղում նույնպես նպաստում են պարզություն մտցնելուն այն հարցում, թե ինչ դաշնակից է ուզում Ռուսաստանը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանի գործող քաղաքական սուբյեկտները պետք է կողմնորոշվեն՝ պատրա՞ստ են արդյոք այդպիսի դերի։ Միակ մխիթարությունը Հայաստանի քաղաքական էլիտաների համար կարող է լինել այն, որ այդ ընտրությունը ստիպված են անել թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը։

Այսուհետ, ինչպես ինձ թվում է, Ռուսաստանի՝ Հարավային Կովկասը ավանդական ռուսական ազդեցության գոտում պահելու ձգտումը կորոշի նաև Հայաստանում հուսալի, վճռական, խիզախ, հետևողական և լիովին ռուսամետ դաշնակից ունենալու նրա ցանկությամբ։

2018թ. իշխանափոխությունից հետո շատերի համար հասկանալի դարձավ, որ իր ծագման բնույթով Հայաստանի նոր «թավշյա» էլիտան չէր կարող չզայրացնել ռուսաստանցի գործընկերներին։ Ռուսաստանը առավելագույն պոլիտկոռեկտություն էր ցուցաբերում և հետևում միջպետական հարաբերությունների ֆորմալ մեխանիզմներին։ Համենայն դեպս, նորից պետք էր հարաբերություններ կառուցել, այդ թվում անձնական, և գնալ որոշակի ներքին (մարդկային) փոխզիջումների։ Ցավոք, այդ պոլիտկոռեկտությունը և փոխզիջումները Հայաստանի «թավշյա» էլիտայի հանդեպ չկարողացան կանխել 44-օրյա պատերազմը։ Եվ պատերազմի արդյունքներով սկսվեց աշխարհաքաղաքական փոխակերպումների և հակառուսական տրամադրությունների աճի գլոբալ գործընթացը։

Բայց այսօր իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում այնպիսին է, որ Ռուսաստանն արդեն կցանկանար Հայաստանում գործ ունենալ այնպիսի գործընկերոջ հետ, որը կստանձնի գոնե ինչ-որ պատասխանատվություն և գործելու պատրաստակամություն, հակառակորդին ցույց կտա, որ ինքն էլ ասելիք ունի։ Մոտեցումը, որով ռուսական քաղաքական էլիտան առաջնորդվում էր 44-օրյա պատերազմից հետո, այն է՝ «գործողները մեզ ձեռնտու են, քանի որ ամեն ինչի համաձայնում են», կարծում եմ, արդեն ձեռնտու չէ հենց ռուսաստանցիներին։

Երկրի նոր քաղաքական էլիտան, որն իր էությամբ արևմտյան կողմնորոշում ունի, վերջին տարիներին իրեն ավելի վստահ է զգում և ձևավորում է Հայաստանի ներքին օրակարգը։ Այդ էլիտայի գործունեության երկարակեցությունը արևմտամետ հանրային տրամադրությունները և նախապատվությունն արդեն դարձնում է երկրի ներքին կյանքի իրական գործոն։ Սրա հետ ապագայում արդեն պետք է հաշվի նստի Հայաստանի ցանկացած ղեկավարություն։ Միևնույն ժամանակ, ընդդիմությունն առայժմ չի կարող առաջարկել առաջ շարժվելու իր տեսանելի, ընկալելի օրակարգը, հատկապես իշխանությունների, այսպես կոչված, «խաղաղ օրակարգի» ֆոնին։ Հենց այդ պատճառով հարցը, թե կկարողանան արդյոք իշխանությունները կամ ընդդիմությունը դառնալ հարկավոր դաշնակիցը Ռուսաստանի համար՝ լինելու է հիմնականը գալիք ներքին քաղաքական սեզոնում։

Պետք է հստակ ընկալում լինի, որ «Ինչպիսի՞ն է լինելու Հարավային Կովկասը՝ ռուսակա՞ն, թե՞ թուրքական» հարցի պատասխանը ձևավորվելու է նաև Հայաստանում, այդ թվում և Ղարաբաղի վերաբերյալ քաղաքական լուծումների շրջանակում։ Կարևոր է, որպեսզի երկրի գործող էլիտաները պատրաստ լինեն իմաստուն և համարժեք ընտրություն կատարելուն՝ հաշվի առնելով մեր ժողովրդի բարեկեցիկ և անվտանգ ապագայի հիմնական մարտահրավերները։