Միակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած ադրբեջանցի հրոսակն է․ Տեր-ՆակալյանՌուսաստանը անտեսեց 44-օրյա պատերազմի դասերը. քաղաքագետ Տարաս ԿուզիոՌոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքըՓաշինյանի որոշմամբ, Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով, հանձնաժողով է ստեղծվելՎարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Ռոսիա» կինոթատրոնի նախկին շենքը
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Շուշի քաղաք է ժամանել միջազգային ճանապարհորդներից կազմված խումբՀայաստանում տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ Անվտանգության խորհուրդՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿՕրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամԴրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական վերլուծաբանԼռել չի՛ կարելի. Արթուր Պապյանը՝ Արթուր Դանիելյանի ու Վահրամ Սահակյանի կալանավորման մասինԳեղարքունիքի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3,240 քմ մակերեսով 2 հողատարածքԿառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելԵկեղեցին թող առաջարկ անի՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ․ Նիկոլ ՓաշինյանՄենք ադեկվատությունը չպետք է կորցնենք. Փաշինյանը սարսափած է երեկվա ԱԺ-ի քննարկումներիցԱդրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. Փաշինյան«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի փախուստի դիմելու մասին լուրերը
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Անհետ կորած անձանց հարցով պատրաստ ենք համագործակցության, բայց Ադրբեջանում հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով․ ՓաշինյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է․ նրանք դուրսգրման փուլում ենԱլեն Սիմոնյան, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը. Գոռ ՎարդանյանԱյսօր էլ է պատերшզմի օր, այսօր էլ ենք նահատшկներ տվել, ի՞նչ անենք. ՓաշինյանՄի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Նիկոլ ՓաշինյանԱնհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ ՉավուշօղլուՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն. ՊեսկովԻշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ․ Տիգրան ԱբրահամյանՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Իրականում էս խնդալու մեղադրանքներն ու ցինիկ պահվածքը խոսում է սրանց վախերի մասին. «զադնի դնող» էլ չկա». Արմեն Հովասափյան
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ»
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»Այսօր 7 ժամ հոսանքազրկումներ կլինեն Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8 տուժածՋերմուկում լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի օգտին է աշխատելու. «Հրապարակ»Արթուր Դանիելյանի գործով դատավորը Փաշինյանի աշխատակազմում 3 տարի վարչության պետ է աշխատելՈ՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»
Հասարակություն

Մահացել է աստղագետ Հրանտ Թովմասյանը

Մարտի 28-ին 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է պրոֆ․ Հրանտ Թովմասյանը, ով Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և ընդհանրապես հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկն էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:

«Հրանտ Թովմասյանի բազմաթիվ գիտական արդյունքները, ինչպես նաև վարչական, մանկավարժական, խմբագրական և կազմակերպչական գործունեությունը դժվար է գերագնահատել: Նրա անվան հետ է կապված ռադիոաստղագիտության ոլորտում հայ աստղագիտության նվաճումների զգալի մասը, իսկ վերջին տարիներին նա կարևոր գիտական արդյունքներ է ստացել նաև աստղագիտության այլ բնագավառներում:

Հրանտ Մուշեղի Թովմասյանը ծնվել է 1929թ. հունիսի 3-ին Երևանում: 1948թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզմաթ. ֆակուլտետը, որն աստղաֆիզիկա մասնագիտությամբ ավարտել է 1953թ-ին: Այդ թվականից նրա կյանքն ու գործունեությունը կապված են եղել Բյուրականի աստղադիտարանի հետ: 1953-1956թթ. սովորել է ԲԱ կից ասպիրանտուրայում և 1958թ-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական թեզ «Ինտերֆերոմետրիկ ռադիոդիտակների զգայնության բարձրացումը» թեմայով (պրոֆ․ Ս. Ե. Խայկինի ղեկավարությամբ): 1968-1972թթ. եղել է ԲԱ գիտական քարտուղարը, 1969թ-ին պաշտպանել է դոկտորական թեզ «Գալակտիկաների և գալակտիկաների կույտերի ուսումնասիրություն օպտիկական և ռադիո եղանակներով» թեմայով, 1972-1992թթ. եղել է լաբորատորիայի վարիչ, 1979-1986թթ.` ԲԱ գիտական գծով փոխտնօրեն, 1986թ-ից` առաջատար գիտաշխատող և գիտական թեմատիկ խմբի ղեկավար: 1967-1992թթ. դասավանդել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում, 1986թ-ից եղել է պրոֆեսոր: 1992թ-ից մինչ մահը աշխատել է Մեքսիկայի Աստղաֆիզիկայի, oպտիկայի և էլեկտրոնիկայի ազգային ինստիտուտում (INAOE, Պուեբլա) որպես ամենաբարձր` «C» տիտղոսի հետազոտող: Տարբեր տարիներին աշխատել և հիմնականում ռադիո դիտումներ է իրականացրել նաև Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի և Հարավային Կորեայի աստղադիտարաններում: Նա ղեկավարել է բազմաթիվ թեզեր թե՛ Հայաստանում և թե՛ Մեքսիկայում:

Հ. Թովմասյանի աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտությանը, տիեզերական (արտամթնոլորտային) աստղագիտությանը, OB աստղասփյուռներին, արտագալակտիկական աստղագիտությանը, բռնկվող աստղերին: Հիմնական գիտական արդյունքներից կարելի է նշել գալակտիկաների կենտրոնական տիրույթների բյուրականյան դասակարգումը և նրանց ռադիոդիտումները, Մարգարյանի գալակտիկաների ռադիոդիտումները և ակտիվության տարբեր դասերի օբյեկտների մոտ ռադիոճառագայթման հզորության բացահայտումը, գալակտիկաների խմբերի և կույտերի, ինչպես նաև աստղակույտերի ռադիոճառագայթման ուսումնասիրությունը, բռնկվող աստղերի մոտ արագ բռնկումների հայտնաբերումը, տիեզերական գերմանուշակագույն աստղադիտակներով OB աստղասփյուռների ուսումնասիրությունը, Բյուրականի երկրորդ շրջահայության օբյեկտների սպեկտրային ուսումնասիրությունը, կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերի ուսումնասիրությունը և այլն: Հ. Թովմասյանը նաև զգալի ներդրում է ունեցել աստղագիտական գործիքաշինության մեջ: Նրա նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ պատրաստվել են «Գլազար» (1987) և «Գլազար-2» (1990) տիեզերական աստղադիտարանները, «Աշոտ» (1988) տիեզերական աստղադիտարանի նախագիծը, «Աստրոն» տիեզերական աստղադիտարանի օֆսեթ ուղեկցող համակարգը (1984) և Երկխողովակ արագ լուսաչափը (1987):

Թովմասյանը 1969-1991թթ. եղել է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումների» գլխավոր խմբագիր, 1969-1986թթ. «Աստղաֆիզիկա» հանդեսի, իսկ 1975-1996թթ. «Земля и Вселенная» համամիութենական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Նա եղել է ԲԱ գիտական և մասնագիտական խորհուրդների, Համամիութենական աստղագիտական-գեոդեզիական ընկերության (ВАГО, 1975-1983) խորհրդի, ԽՍՀՄ ԳԱ և կառավարության տիեզերական աստղագիտության միացյալ խորհրդի (1978-1991), ինչպես նաև մի շարք գիտական ընկերությունների անդամ: Անդամակցել է նաև ՄԱՄ-ը (1967), ԵԱԸ-ին (1990) և ՀԱԸ-ին (2002): 1985թ-ին «Աստրոն» տիեզերական նախագծի համար արժանացել է Հայկ. ԽՍՀ պետական մրցանակի:

Հ. Թովմասյանը 12 գրքերի, 175 գիտական հոդվածների և մի քանի տասնյակ գիտաժողովների նյութերում աշխատանքների հեղինակ է: Առավել կարևոր գրքերից են՝ «Աստղագիտություն: Ձեռնարկ միջն. դպրոցի համար» (1970, 1971, 1973, հեղինակակիցներ` Մ. Ա. Առաքելյան, Ա. Տ. Քալլօղլյան, Լ. Վ. Միրզոյան), «Մոլեգին գալակտիկաներ» (1974), «Ռադիոաստղագիտություն» (1976), «Взрывающиеся миры» (1979), «Внегалактические источники радиоизлучения» (1986), «Ռադիոգալակտիկաներ» (1987):

Ցավակցում ենք բոլոր հարազատներին մեծ կորստի համար»։