Թբիլիսիում կարծում են, որ Հարավային Օսիայում հանրաքվեն վավեր չի լինի
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լրագրողներին ասել է, որ Հարավային Օսիայում Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն, որի մասին հայտարարեց նախագահ Անատոլի Բիբիլովը, ազդեցություն չի ունենա։
Բիբիլովն ասել է, որ այժմ խորհրդակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության հետ, հանրաքվեն կարող է տեղի ունենալ ապրիլի 10-ից հետո։
Հանրապետության նախագահը նշել է, որ այդ «ռազմավարական նպատակն» իրականացնելու հնարավորությունը եղել է դեռ 2014 թվականին, երբ հանրաքվեից հետո Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանի Դաշնությանը։
«Իհարկե, մեզ համար անընդունելի է խոսել որևէ հանրաքվեի մասին այն պայմաններում, երբ տարածքը օկուպացված է։ Այդ տարածքների օկուպացումը ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական գնահատական ունի։ Այս իրավական գնահատականը Ստրասբուրգի դատարանի որոշումն է. օկուպացիան շարունակվում է, օկուպացիայի պայմաններում հանրաքվե չի լինի, օրինական ուժ չի ունենա»,- ասել է Զալկալիանին։