Դպրոցի փլուզում Նախիջևանում․ կան զոհեր և վիրավորներ
Նախիջևանի Բաբեկի շրջանի Նեխրամ բնակավայրում ամբողջությամբ փլուզվել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դպրոցում շինարարական աշխատանքներ էին ընթանում, հայտնում է ԱՊԱ-ն։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Նախիջևանի հիվանդանոցի ընդունարանի բաժանմունքից հայտնել են, որ հիվանդանոց են տեղափոխվել երեք մահացած և մեկ վիրավոր։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
Նշվում է, որ մահացածները շինարարական աշխատանքներ կատարած բանվորներ են։