ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին
«ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին և երկխոսությանը»։
Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն։
Ըստ Ռաուի, Երևան կատարած այցի ընթացքում ինքը կոչ կանի Հայաստանին զգայուն լինել Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման հարցում. ինչպես նաև սահմանազատման գործընթացին։ «Մեր հիմնական նպատակը երկարաժամկետ խաղաղության ապահովումն է»,- ասել է նա։