Նրանք չեն հասկանում նախագահ Պուտինին․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը, թե իբր ռուս զինվորականները պետության ղեկավարին չեն ասում Ուկրաինայում հատուկ գործողության մասին ողջ ճշմարտությունը։
«Սա մեր անհանգստությունն է առաջացնում։ Պարզվում է, որ ոչ Պետդեպարտամենտը, ոչ էլ Պենտագոնը իրական տեղեկատվություն չունեն Կրեմլում կատարվողի մասին։ Նրանք պարզապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում Կրեմլում։ Նրանք չեն հասկանում նախագահ Պուտինին։ Նրանք չեն հասկանում որոշումների կայացման մեխանիզմը։ Նրանք չեն հասկանում մեր աշխատանքի ոճը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով՝ նման լիակատար թյուրիմացությունը կարող է հանգեցնել սխալ որոշումների, անխոհեմ որոշումների՝ վատ հետեւանքներով։