Կրեմլից հայտնել են, որ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկում Հարավային Օսիայի հայտարարության վերաբերյալ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը որևէ գործողություն չի ձեռնարկում, այդ թվում՝ իրավական գործողություններ՝ կապված Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեի պլանների մասին հայտարարության հետ։
«Ես չեմ կարող որևէ դիրքորոշում հայտնել, մենք որևէ իրավական կամ այլ գործողություններ չենք ձեռնարկել այս առնչությամբ, բայց միևնույն ժամանակ, այս դեպքում մենք խոսում ենք Հարավային Օսիայի ժողովրդի կարծիքն արտահայտելու մասին, մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց»,-ասել է նա: