Ռուսական կողմը պատասխան է Զելենսկիի այն հայտարարությանը, որ Սև ծովն ականապատված է ռուսների կողմից
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը, թե իբր Ռուսաստանը «ծովն ականապատել է», ինչպես նաև արգելափակել է օտարերկրյա նավերն ուկրաինական նավահանգիստներում։ Համապատասխան մամուլի հաղորդագրությունը գտնվում է Gazeta.Ru-ի տրամադրության տակ։
Նա նշել է, որ Զելենսկին չգիտի Կիևից դուրս իրական իրավիճակը և իր ենթակաների գործունեությունը։
«Ուկրաինայի իշխանությունները ներկայումս բռնի ուժով Օդեսայի, Նիկոլաևի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներում են պահում 68 նավ, որոնք պատկանում են Թուրքիային, Չինաստանին, Շվեյցարիային, Հունաստանին, Մալթային, Պանամային...»,- ասել է Կոնաշենկովը։
Միաժամանակ նա նշել է, որ ռուսական կողմն ամեն օր ժամը 8.00-19.00 (Մոսկվայի ժամանակով) բացում է անվտանգ միջանցք՝ 80 և 3 ծովային մղոն երկարությամբ՝ Ուկրաինայի տարածքային ջրերից այդ նավերի հարավարևմտյան ուղղությամբ ելքի համար։