Ուկրաինային կտրամադրվի այնքան զենք, որքան անհրաժեշտ է. ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ուկրաինային կտրամադրի այնքան զենք, որքան անհրաժեշտ է: Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին նա ասել է Բրյուսելում՝ ներկայացնելով 2021 թվականի անվտանգության տարեկան զեկույցը,
Նա դա բացատրել է նրանով, որ Ուկրաինան պայքարում է արևմտյան արժեքների, «ազատության եւ ժողովրդավարության» համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքերի գրեթե 50%-ը ուկրաինական ճգնաժամի համար մեղադրում է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։