Այս պահին հիմնական պայմանը հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերումն է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքից». Էրդողան
«Ադրբեջանի գործողությունները լիովին համապատասխանում են Եռակողմ համաձայնագրի սկզբունքներին։ Ուստի Ադրբեջանի կողմից խախտումներ չկան։ Քանի որ սա հարձակում է Ադրբեջանի վրա, դա պաշտպանական պատասխան էր»։
Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ այս պահին հիմնական պայմանը հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերումն է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքից»։