Ի՞նչ կլինի պատերազմում Ռուսաստանի կամ Ուկրաինայի հաղթանակի դեպքում. «Newsweek» ամսագրի վերլուծաբանների կանխատեսումները
Ամերիկյան «Newsweek» ամսագիրը կանխատեսել է իրադարձությունների զարգացում Ուկրաինայում ռուսական զինված ուժերի հատուկ գործողության ավարտից հետո։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Հրատարակության վերլուծաբանները պնդում են, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի հավանական անկումը կսկսի իրավիճակի քաղաքական կարգավորում։ Միաժամանակ, բանակցությունների դեպքում վերլուծաբանները կանխատեսում են Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։ Նշվում է նաև Ուկրաինայի կողմից տարածքների մի մասը զիջելու հավանականությունը։
Վերլուծաբաններն ասում են, որ այս արդյունքը «նվաստացուցիչ» կլինի Արևմուտքի համար: Ընդ որում, Ուկրաինան ընդմիշտ կկորցնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը, և հետխորհրդային բոլոր երկրները նախազգուշացում կստանան այն մասին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը Արևմուտքի հետ կապեր հաստատելուն։
Բացի այդ, վերլուծաբանները կասկածի տակ են դնում Ռուսաստանի դեմ սահմանված և ապագա պատժամիջոցների արդյունավետությունը։ Նրանք մատնանշում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահությունը, որ նա երկիրը պատրաստել է նոր պայմանների։ Պուտինի համար Ուկրաինայի պատերազմի ավարտը կլինի «վերջնական կետը»՝ իբր «կայսրությունը» վերականգնելու ջանքերում։ Նման ամփոփում են արել հրատարակության վերլուծաբանները։