Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները ԼՂ-ում կրում են «պաշտպանական» բնույթ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական զինուժի գործողությունները կրում են «պաշտպանական» բնույթ և «չեն խախտում» եռակողմ պայմանավորվածությունները: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով CNN-ին:
«Ադրբեջանը «կատարում է» եռակողմ համաձայնագրի դրույթները, հետևաբար, Ադրբեջանի կողմից որևէ խախտում «չկա»։ Քանի որ «հարձակում է եղել» Ադրբեջանի վրա, տրվել է «պաշտպանական պատասխան»»,-ասել է էրդողանը: