Պեսկովը նշել է, թե որ դեպքում կկայանա Պուտին-Զելենսկի հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը պետք է նախորդի համաձայնագրերի տեքստի մանրամասն ուսումնասիրությունը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք նախկինում ասել ենք, որ բարձր մակարդակի հանդիպմանը պետք է նախորդի պայմանագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս տեքստի հաստատումն ու նախաստորագրումը։ Միայն դրանից հետո կարելի է խոսել գագաթնաժողովի մասին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին ապրիլի վերջին Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորության մասին։
Պեսկովը հավելել է, որ Կրեմլը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի, եթե ապրիլի 1-ին վերսկսվեն բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։
Մարտի 29-ին Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հերթական փուլը։ Բանակցային գործընթացն անցել է մամուլի համար փակ դռների հետևում։ Ռուսական պատվիրակությունը ներկայացնում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից հետո նա Ստամբուլում կայացած բանակցություններն արդյունավետ է անվանել։