ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Բայդենի որդու նամակագրությունը Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հանթեր Բայդենի նամակագրությունն ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գրասենյակի և Ուկրաինայում Պենտագոնի կապալառուների հետ։ Նշվում է, որ այդտեղ խոսվում է Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների մասին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նրանք ենթադրում են, որ նախագահ Բայդենի որդին մեծ դեր է ունեցել Ուկրաինայում պաթոգենների աշխատանքի համար ֆինանսական հնարավորություն ստեղծելու գործում՝ միջոցներ հավաքելով «Black and Veach»-ի և «Metabiota»-ի համար:
Նամակագրությունից հասկացվում է նաև, որ Ուկրաինայում Պենտագոնի նպատակները հեռու են գիտականից: Նամակներից մեկում «Metabiota»-ի փոխնախագահը նշում է, որ ընկերության աշխատանքն ուղղված է լինելու «Ուկրաինայի մշակութային և տնտեսական անկախության ապահովմանը Ռուսաստանից»: