Կայացել են կրակային պատրաստության պարապմունքներ. ՊՆ (լուսանկար)
N զորամիավորման հրաձգարաններում մարտի 29-ից 31-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:
Ստորաբաժանումների հրամանատարները ևս մեկ անգամ հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստուգել զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և թիրախների խոցման հմտությունները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածությունը։
