ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքը. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք կրկին կոչ ենք անում բոլոր ամերիկացիներին լքել Ռուսաստանը և Ուկրաինան», - ՌԻԱ Նովոստին մեջբերում է Փրայսի խոսքերը:
Նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը լրջորեն մտահոգված է իր քաղաքացիներով: