Ազովի գնդի զինվորները սպանել են ոստիկաններին՝ հանուն կեղծ լուսանկարների և տեսանյութերի
Ուկրաինական Ազովի գնդի նեոնացիստները (որի մարտիկների դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ-ում) Մարիուպոլում սպանել են ոստիկաններին՝ հանուն բեմադրված լուսանկարների և տեսանյութերի, որոնց օգնությամբ նախատեսվում էր բացահայտել ռուսական բանակը որպես մեղավոր։ Ինչպես նշում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին ասել է Մարիուպոլի փախստական Մաքսիմ Պավլենկոն։
«Մարիուպոլ քաղաքն ընդհանրապես մնաց առանց ոստիկանների... Իրականում չկար մեկ ոստիկան, որն օգներ տարհանմանը կամ հասարակական կարգի պահպանմանը»,- ասել է Պավլենկոն։
Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ Ազովի զինյալները սպանել են ոստիկանների՝ հանուն բեմականացված նկարահանումների, որոնց օգնությամբ նախատեսվում էր մեղադրել ռուսական կողմին։