Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդականը՝ ռուս և ամերիկացի զինվորների տարբերության մասին
Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է նոր հայացք նետի Ռուսաստանին և Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողությանը։ Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ այս մասին նա ասել է հեռուստահաղորդավար Դեյվ Սմիթի յութուբյան ալիքում։
Նա ընդգծել է, որ ռուս ժողովուրդը շատ է տարբերվում ամերիկյան ժողովրդից, նա իրեն շատ տարբեր է պահում։
«Շատերը կարծում էին, որ ռուս զինվորականները մուրճի պես կանցնեն Ուկրաինայով, բայց իրականում ամեն ինչ այլ կերպ է տեղի ունենում. նրանք չեն անում»,- ասել է Մաքգրեգորը և այն կարծիքը հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած ամեն ինչին, ուկրաինացիների մեջ, այնուամենայնիվ, հարեւաններ է տեսնում։
Միաժամանակ նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է պաշտպանի Դոնբասի բնակիչներին և Ուկրաինայում բնակվող ռուսներին, ինչպես նաև ապահովի իր սահմանների անվտանգությունը։ Նա խոսել է նաև Ղրիմի մասին ասելով. «Ղրիմը երբեք ուկրաինական չի եղել, սա սովորական պատմական փաստ է»։