Հունգարիայում նշել են,որ չեն կարող հրաժարվել ռուսական գազից
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վստահ է, որ Եվրոպան չի կարողանա ռուսական գազը փոխարինել թանկարժեք ամերիկյան գազով, գրում է karpathir.com-ը։
Նրա խոսքով՝ ռուսական գազի մատակարարումը միակ հնարավոր տարբերակն է, քանի որ Հունգարիան ելք չունի դեպի ծով՝ ԱՄՆ-ից հեղուկ գազ ստանալու համար։ «Այս պատերազմը մեր պատերազմը չէ, այստեղ մենք չենք կարող հաղթել, բայց կարող ենք կորցնել ամեն ինչ, հարցն այն է, թե տնտեսությունը կմնա, թե ոչ», - ասել է Օրբանը Կոսուտ ռադիոյի եթերում։
Վարչապետը հավելել է, որ Հունգարիան դատապարտում է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, բայց չի կարող օգնել ուկրաինացիներին՝ իրեն ոչնչացնելով։