Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին։
«Ես ձեզ կպատմեմ նոր ավանդույթի մասին, որը մենք բացել ենք (Գիտության և տեխնիկայի բնագավառում Միութենական պետական մրցանակը հանձնելու մասին)։ Ես իսկապես բարձր եմ գնահատում ավանդույթները»,- նրա խոսքերն է մեջբերում «БелТа»-ն։
Լուկաշենկոն հույս է հայտնել, որ ավանդույթը դեռ երկար կապրի։
Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները վերջին անգամ անձամբ հանդիպել են Կրեմլում՝ մարտի 11-ին։ Նրանց բանակցությունները տևել են ավելի քան հինգ ժամ։ Քննարկման հիմնական թեման Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն էր։ Բանակցությունների երկրորդ մասը նվիրված էր երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Արևմուտքի մեծ ճնշման ներքո համագործակցության կառուցմանը։