Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունը շարունակվում է․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի զրույցի արդյունքները, որոնք նպատակահարմար են համարվել, արդեն ուրվագծվել են, Ուկրաինայում հատուկ գործողությունը շարունակվում է: Ինչպես նշում է РИА Новости գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել էր, որ չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով իր հարցին, թե երբ և արդյոք Ուկրաինայում զինադադար է նախատեսվում, ասել է, որ «պայմանները դեռ չեն հասունացել»։
«Այն ամենը, ինչ մենք նպատակահարմար համարեցինք ասել այս զրույցի արդյունքներով, մենք շարադրել ենք մեր հաղորդագրության մեջ։ Հատուկ գործողությունը շարունակվում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հատուկ գործողությունը կշարունակվի։